armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ խորհրդածում է, թե արժե արդյոք Իրանի հետ հակամարտությունն ավարտել «լավ ձևով»։ Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումներին և Իրանի զինամթերքի արտադրության կարողություններին։ Թրամփի ելույթի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը։
«Մենք պետք է ավարտենք դա, և հարցը միայն այն է, թե հատկապես ինչպես. ցանկանո՞ւմ ենք արդյոք դա անել լավ ձևով թե՞ ոչ այնքան լավ ձևով։ Եվ շատ շուտով դուք դա կիմանաք»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։
«Ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում երկիրը։ Ոչ ոք չգիտի, բայց գուցե լավն էլ դա է։ Բայց դուք հիշում եք (խմբ.՝ պատերազմի առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ) Խամենեիին։ Նրանք բոլորն այլևս չկան»,- հավելել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանի «հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրական կարողություններն զգալիորեն կրճատվել են»։
«Շուտով դրանցից ոչինչ չի մնա։ Մենք ստույգ գիտենք, թե որտեղ է գտնվում մնացած մասը», – ասել է Թրամփը։
Նա պնդել է, որ իրեն «մշտապես զանգահարում են աշխարհի առաջնորդները և մեծ երախտագիտություն են հայտնում» Թեհրանի հետ հակամարտության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում