azatutyun.am Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը երեկ նախազգուշացում է տարածել ԱՄՆ քաղաքացիների համար ՌԴ Իրկուտսկի մարզում ժանտախտի հնարավոր բռնկման վերաբերյալ, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը։
Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ տեղյակ է թոքային ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ հաղորդագրությունների մասին, որը հանգեցրել է մարդու մահվան, ինչպես նաև դրան առնչվող կարանտինային միջոցառումների և Իրկուտսկում հիվանդանոցների փակման մասին։
«Տարածքում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հետևեն տեղական առողջապահական մարմինների խորհուրդներին, խուսափեն տուժած [կարանտինային] հաստատություններ այցելելուց և անմիջապես դիմեն բժշկական օգնության, եթե ջերմություն կամ շնչառական ախտանիշներ ունենան», – ասվում է հայտարարությունում:
Դեսպանությունը նաև հիշեցրել է, որ ուժի մեջ է մնում ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկինում հրապարակված հրահանգը, որում Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում անհապաղ լքել երկիրը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Նաև նշել, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում