«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման | factor.am

«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման | factor.am

factor.am «Ռոսատոմը» և հայկական ատոմակայանի ներկայացուցիչները հաստատել են Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը։ Այս մասին ասվում է «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երևանում տեղի է ունեցել Համատեղ համակարգող կոմիտեի հինգերորդ նիստը՝ Հայաստանի Հանրապետության, «Ռոսատոմ» պետական կորպորացիայի և դրա ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ բլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հարցի վերաբերյալ։ Նիստի մասնակիցները քննարկել են ծրագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև 2024-2026 թվականներին ռուս և հայ մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները։ Նշվել է, որ ուսումնասիրվել է մի շարք շենքերի և կառույցների վիճակը՝ ընդհանուր 15 890 քառակուսի մետր մակերեսով, մշակվել և համաձայնեցվել են փաստաթղթեր, որոնք հաստատում են ռեակտորային կայանքի անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև 2031 թվականը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն