news.am Մենք հենց հաջորդ օրը հայտարարությամբ հանդես եկանք, որ տեղի է ունեցել սխալ և հանրային ներողություն խնդրեցինք տեղի ունեցածի համար և չփորձեցինք անգամ տեքստում բացատրել ինչպես է դա եղել, որովհետև կրքերը լարված էին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը՝ անդրադառնալով նրան, որ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը հեռարձակվել է Թաթայի համերգը։
«Հետո, իհարկե, արդեն տարբեր ընթացակարգեր են եղել և արդյունքում մենք երեկ ունեցանք նաև խորհրդի հայտարարությունը, որ ես և Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի ենք ենթարկել։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է դա տեղի ունեցել,ներքին աշխատանքային խնդիրներ են եղել, և ես հիմա չեմ ուզում կոնկրետ անուններ տալ, կոնկրետ ինչ-որ պաշտոններ ասել։ Տեղի է ունեցել խնդիր, որին արձագանքել ենք ներողությամբ, և կարծում եմ մնացածը ներքին քննության հարց է։ Ներքին քննություն կլինի, կփորձենք նաև ներսում հասկանալ ընթացակարգերը ինչպես կազմակերպենք, որպեսզի նման խնդիրներ չունենանք։ Այդ պրոցեսը արդեն սկսվել է իրականում, մենք հատուկ օրացույց ենք նաև սահմանելու նաև այն օրերի համար, որոնք օրենքով կարգավորված չեն։
Մենք Հայաստանում ունենք օրենք, որտեղ ֆիքսված են հստակ հիշատակի օրերը, և այդտեղ ֆիքսված չէր այդ օրը։ Այսինքն մենք սահմանելու ենք հատուկ օրացույց, որպեսզի հետագայում բացառվեն նման միջադեպերը, և եթերում նման բովանդակություն չհեռարձակվի ոչ համապատասխան օրերին։
Երբ եթերացանցը կազմվում է, նայում են օրենքը, նայում են օրենքով ֆիքսված հիշատակի օրերը և ըստ այդմ կազմվում է եթերացանցը։ Մեզ մոտ եթերացանցի պլանավորման ժամանակ տեղի է ունեցել այն, որ օրենքով են առաջնորդվել, և այստեղ է տեղի ունեցել սխալը։ Սխալը հենց դա է եղել, որ մենք առաջնորդվել ենք միայն օրենքով»,–ասաց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում