Թերացումներ եղել են ու հետևանքներ կլինեն. Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին | news.am

Թերացումներ եղել են ու հետևանքներ կլինեն. Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին | news.am

news.am Շաքիում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման հետ կապված թերացումներ եղել են, և դրանք հետևանքներ են ունենալու։ Հոկտեմբերի 7-ին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սակայն այդ մասին մանրամասն հնարավոր կլինի խոսել ծառայողական քննության ավարտից հետո»։

«Ադրբեջանցի զինվորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել միայն ծառայողական քննության և քննչական գործողությունների ավարտից հետո»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած և ՀՀ քաղաքացու ուղղությամբ կրակած ադրբեջանցին երկու ամսով կալանավորվել է։

Ադրբեջանցի զինծառայողը հոկտեմբերի 1-ին կրակել է Շաքի գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն