ԼՂ–ից տեղահանվածների բնակապահովման ծրագրով տրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել է 4911–ը. Արսեն Թորոսյան | news.am

ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրով տրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել է 4911-ը. Արսեն Թորոսյան | news.am

news.am ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագրով երկուշաբթի օրվա դրությամբ տրվել է 8563 սերտիֆիկատ, որից իրացվել է 4911-ը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7- ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մոտավորապես ամեն շատաթ մոտ 100–ով ավելանում է այդ թիվը։ Օրինակ, սեպտեմբերի 28-ին եղել է 8446. Իսկ հիմա 8563, այսինքն մոտ 120-ով ավելացել է մեկ շաբաթվա ընթացքում։ Նույնը վերաբերվում է իրացված սերտիֆիկատներին։ Մենք հույս ունենք, որ մեր բոլոր հայրենակիցները, որոնց ծրագրով հասնում է այս սերտիֆիկատները, կստանան և կիրացնեն այն»,–ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ սահմանափակումներ չկան մարզերի առումով, բայց կան սերտիֆիկատի արժեքների տարբերություններ. «Մենք տարվա սկզբում ավելացրեցինք Երևանին հարակից համայնքների սերտիֆիկատի գումարը՝ 3 մլն-ից դարձնելով 4 մլն։ Այսինքն, ըստ էության, բացի Երևանից, Հայաստանի բոլոր համայնքներում սերտիֆիկատի արժեքը 4 մլն է, իսկ սահմանամերձ համայնքներում 5 մլն։ Սա ի պատասխան նրա, որ ասում են՝ փոքրաթիվ ընտանիքները չեն կարողանում տուն գնել, բայց կան համայնքներ, որտեղ նույնիսկ 2-3 հոգանոց ընտանիքը 10-15 մլն դրամով հաստատ կարող է ձեռք բերել կամ կառուցել տուն։ Դա է ապացուցում մեր 16 մլն–ի ծրագիրը, երբ նմանատիպ համայնքներում թույլ ենք տալիս տուն կառուցել», – ասաց Թորոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն