«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չի դադարեցվում. իրազեկում

«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չի դադարեցվում. իրազեկում

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են՝ «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չի դադարեցվում:

«Ղարաբաղից տեղահանված սիրելի’ հայրենակիցներ,

Կենսաչափական նոր համակարգը Հայաստանում գործարկվելու է նոյեմբերի 1-ից, և այլևս հին նմուշի փաստաթղթեր չեն թողարկվելու։

Բացառություն են կազմում «070» կոդով հին նմուշի անձնագրերը։ Այս փուլում դրանց տպագրությունն ու տրամադրումը նույն պայմաններով կշարունակվի։

Դիմումների ընդունման և փաստաթղթերի տրամադրման ծառայությունները կշարունակվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գրասենյակներում»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն