Պատանդառված անձանց ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը Հայաստանի մշտական օրակարգում են. Միրզոյան | shantnews.am

Պատանդառված անձանց ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը Հայաստանի մշտական օրակարգում են. Միրզոյան | shantnews.am

shantnews.am Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ պատանդառված անձանց ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը Հայաստանի մշտական օրակարգում են և բարձրացվում են Ադրբեջանի հետ քննարկումներում։

«Մենք մեր անհետ կորածներն ունենք, մենք մեր հումանիտար հարցերն ունենք և հազար անգամ ասել ենք, որ եթե դա պահանջ է, նաև մեր պահանջն է: Հումանիտար բնույթի հարցեր ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, նաև այլ հարցեր կան: Հազար անգամ ասել ենք, ասում ենք և, ոնց հասկանում ենք, էլի պիտի կրկնենք, որ դա մեր մշտական օրակարգի թեման է, խորագիրն է, հարցն է, այդ թվում՝ անհետ կորածների հարցը:

Այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն