ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ կազմով այցելել է Կիև | news.am

ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ կազմով այցելել է Կիև | news.am

news.am ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ամբողջ կազմով այցելել է Կիև։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են Դաշինքի բոլոր 32 անդամ երկրների ռազմական ներկայացուցիչները։ Դրա մասին հայտնել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար Ալյոնա Հեթմանչուկը։

Կիևում Ռազմական կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միխայիլ Դրապատիի հետ։ Կողմերը քննարկել են Ուկրաինայի ռազմական առաջնահերթությունները և պատերազմի ընթացքում ստացած փորձը, որը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի երկրների պատրաստվածության բարձրացմանը ներկայիս և ապագա սպառնալիքների նկատմամբ։ Դրա մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն։

Ըստ Հեթմանչուկի՝ այցն առաջինն էր ոչ միայն լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր, այլև վերջին ութ տարվա ընթացքում։ Նա հայտնել է նաև Կիևում Դրապատիի և Կավո Դրագոնեի նախագահությամբ Ռազմական կոմիտեի մակարդակով Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ անցկացնելու մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն