news.am Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 6629 մարդ։ Դրա մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նյունյեսը՝ ամփոփելով շարունակվող ակցիաների արդյունքները, հաղորդում է BFMTV-ն։
Երեքշաբթի երեկոյի դրությամբ, ըստ նախարարի, բողոքի ցույցերի հետևանքով տուժել է 761 ոստիկան և ժանդարմ, ինչպես նաև 215 աշակերտ և դպրոցների 89 աշխատակից։
Ֆրանսիացի դպրոցականների զանգվածային ակցիաներն ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով, հրկիզումներով և դպրոցական շենքերի վնասմամբ։ Իշխանությունները խստացրել են անվտանգության միջոցները մի շարք միջադեպերից հետո, որոնց հետևանքով տուժել են ինչպես բողոքի ակցիաների մասնակիցները, այնպես էլ ոստիկանության աշխատակիցները։