ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն | shantnews.am

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները հոկտեմբերի 7-ին ճանաչողական այց են կատարել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն։

Ռազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՊՆ-ը։

«Հանդիպման ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել ռազմական ոստիկանության գործունեության հիմնական ուղղություններն ու իրականացվող աշխատանքները։ Հաջորդիվ ռազմական կցորդները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու ռազմական ոստիկանության ղեկավարությանը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն