Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը | news.am

Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը | news.am

news.am Ուկրաինային՝ որպես Ադրբեջանի Հանրապետության հումանիտար օգնություն նախատեսված էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակը ուղարկվել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի տարածքից։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հումանիտար օգնությունը տրամադրվել է Էներգետիկայի նախարարության կողմից՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած կարգադրության հիման վրա։

Ուկրաինական կողմի դիմումի հիման վրա կազմակերպված հումանիտար բեռի կազմում ընդգրկվել են մալուխներ, լարեր, տրանսֆորմատորներ և այլ էլեկտրասարքավորումներ՝ ընդհանուր 2,5 միլիոն մանաթ արժողությամբ։

Ադրբեջանը նախկինում ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել Ուկրաինա՝ էլեկտրամատակարարման ապահովմանն աջակցելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն