Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել | azatutyun.am

Ստամբուլում յոթհարկանի շենք է փլուզվել | azatutyun.am

azatutyun.am Ստամբուլի Մալթեփե շրջանում այսօր առավոտյան յոթհարկանի բնակելի շենքի մի մասն է փլուզվել։ Փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել երեք մարդու, ևս յոթի որոնումները շարունակվում են, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկություններով՝ փլուզվել են առաջին երեք հարկերը, իսկ վերևի հարկերում գտնվող բնակիչներին հաջողվել է տարհանել։

Փրկված երեք անձինք, այդ թվում՝ մեկ անչափահաս, վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փլուզման պատճառներն առայժմ հայտնի չեն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն