Դանիան հայտնել է, որ Ռուսաստանը դիվերսիաներ է կատարում իր ռազմական ընկերությունների դեմ | azatutyun.am

Դանիան հայտնել է, որ Ռուսաստանը դիվերսիաներ է կատարում իր ռազմական ընկերությունների դեմ | azatutyun.am

azatutyun.am Ռուսաստանը դիվերսիոն գործողություններ է սկսել Ուկրաինային ապրանքներ մատակարարող դանիական ռազմական ընկերությունների դեմ, Կոպենհագենում անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Դանիայի ոստիկանության հետախուզական ծառայության վերլուծաբան Ժոզեֆին Քրիստենսենը։

«Գարնանը մենք տեսանք, որ շատ բան է պլանավորվում, բայց շատ քիչ իրականացում, բայց ամռան սկզբին արդեն տեսանք, որ նրանք սկսեցին իրականացնել շատ ավելին», – ասել է նա։

Քրիստենսենը բացատրել է, որ Ռուսաստանն այժմ հարձակվում է զենքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների վրա և «փորձում է հարվածել այն թիրախներին, որոնք անմիջական ազդեցություն ունեն առաջնագծի վրա»։

Նա նշել է, որ Մոսկվան հաճախ օգտագործում է անփորձ գործակալներ, այդ թվում՝ անօթևաններ և թմրամոլներ, որոնց հավաքագրում են Telegram-ի և այլ սոցիալական ցանցերի միջոցով։

Քրիստենսենի խոսքով՝ հավաքագրումը սովորաբար սկսվում է պարզ առաջադրանքներից, ինչպիսիք են հետախուզությունը կամ կոնկրետ տարածքի կամ օբյեկտի լուսանկարումը, ապա անցնում են իրական դիվերսիոն գործողությունների։

«Դա կարող է լինել ցանկացած մեկը, ով պարզապես ցանկանում է արագ գումար ձեռք բերել։ Եթե առաջին անձի դեպքում չի հաջողվում, կփորձեն խնդիրը լուծել մեկ ուրիշի միջոցով, մինչև հասնեն իրենց ուզածին»,- բացատրել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն