Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ էլեկտրոնային վիզայի պահանջները կմեղմվեն | arm.sputniknews.ru

Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար ՀՀ էլեկտրոնային վիզայի պահանջները կմեղմվեն | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ։ Այս մասին որոշվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Գործադիրը նշել է, որ այդ պահանջները գործում են 2024 թվականի նոյեմբերից և ներդրվել էին միգրացիոն հոսքերը վերահսկելու ու անօրինական միգրացիայի հնարավոր հետևանքները կանխելու նպատակով։ Սակայն ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության հիմնավորմամբ՝ դրանք կարող են խանգարել կառավարության սահմանած վիզային արտոնությունների լիարժեք կիրառմանը։

Սակայն կառավարությունը նաև նշել է, որ հարցին ավելի ամբողջական կանդրադառնան COP17-ի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերից Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստանի էլեկտրոնային վիզա ստանալու լրացուցիչ պայմաններ են գործում։

Նրանք պետք է ունենան ճամփորդական ապահովագրություն և, կախված դեպքից, նաև այլ երկրի վիզա կամ կացության իրավունք, կամ ներկայացնեն լրացուցիչ փաստաթղթեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն