ՆԳՆ-ին շուրջ 1.9 մլրդ դրամ կհատկացվի մեքենաների նորոգման և բենզինի համար | arm.sputniknews.ru

ՆԳՆ-ին շուրջ 1.9 մլրդ դրամ կհատկացվի մեքենաների նորոգման և բենզինի համար | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ ներքին գործերի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 895 մլն դրամ՝ ծառայողական մեքենաների վերանորոգման, տեխնիկական սպասարկման և բենզինի ձեռքբերման համար։ Կառավարությունը հաստատեց Ներքին գործերի նախարարության նախագիծը։

Ըստ նախագծի` գումարը նախատեսվում է հատկացնել կառավարության հարկաբյուջետային ռիսկերի կառավարման պահուստից։

Ընդհանուր գումարից շուրջ 575.7 մլն դրամը կուղղվի մեքենաների վերանորոգմանն ու տեխնիկական սպասարկմանը, իսկ 1 մլրդ 319.3 մլն դրամը՝ բենզինի ձեռքբերմանը։
Մեքենաների սպասարկման համար նախատեսված գումարի ամենամեծ մասը՝ 338.7 մլն դրամը, կուղղվի «Չեխ Ավտո» ՍՊԸ-ին՝ պարեկային ծառայության 65 հատ «Skoda Superb» և 75 հատ «Skoda Kodiaq» ավտոմեքենաների երաշխիքային սպասարկման համար։

Նախարարության հիմնավորմամբ՝ այս մեքենաները դեռ երաշխիքային ժամկետում են, ուստի դրանց սպասարկումը այլ ընկերությունում կազմակերպելու դեպքում երաշխիքը կդադարի գործել։ Այդ պատճառով ծառայությունները ձեռք են բերվում մեկ անձից։

Եվս 144 մլն դրամ նախատեսվում է հատկացնել «Ստանդարտ Մոթորս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը սպասարկում է 150 «Skoda Octavia» ավտոմեքենա, որոնց երաշխիքային սպասարկման ժամկետն ավարտվել է, ինչպես նաև փրկարար ծառայության մեքենաների մի մասը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն