Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ | armenpress.am

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ | armenpress.am

 armenpress.am Իրանը և Օմանը մտադիր են մոտ ժամանակներս միջազգային կառույցին տեղեկացնել այն համաձայնագրի մասին,  որը  երկու երկրների միջև ձեռք է բերվել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ միջանցքների հարցի վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրավասու միջազգային կառույցը շուտով կտեղեկացվի Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված համաձայնության մասին», – նշել է Բաղային, որի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։

«Թեհրանի և Մասկատի միջև խորհրդակցություններն անցել են հաջող, կողմերը համաձայնության են եկել անվտանգ միջանցքների աշխարհագրական կոորդինատների շուրջ», – հաստատել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա պնդմամբ՝ Իրանը և Օմանը «փոխըմբռնման են հասել այս հարցի վերաբերյալ իրավասու միջազգային կառույցին տեղեկացնելու կարգի շուրջ, և համապատասխան քայլը կարվի մոտ ժամանակներս»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն