Օնլայն առևտրի հարթակներն ամեն ամիս պետք է վաճառքների մասին տվյալներ տրամադրեն ՊԵԿ–ին | arm.sputniknews.ru

Օնլայն առևտրի հարթակներն ամեն ամիս պետք է վաճառքների մասին տվյալներ տրամադրեն ՊԵԿ–ին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru 2027 թվականի հունվարի 1-ից առևտրի էլեկտրոնային հարթակները ՊԵԿ-ին ամեն ամիս տեղեկություններ կտրամադրեն Հայաստանից ԵԱՏՄ այլ երկրներ հարթակի միջոցով վաճառված ապրանքների մասին։ Կառավարությունը հաստատեց որշման նախագիծը։

Ըստ նախագծի` խոսքն այն դեպքերի մասին է, երբ Հայաստանում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում գտնվող սովորական գնորդին՝ ֆիզիկական անձին։

Կառավարությունը սահմանել է, որ օլնայն առևտրի հարթակը ՊԵԿ-ին պետք է տեղեկացնի՝ ով է վաճառողը, ինչ ապրանք է վաճառվել, ինչպես նաև ներկայացնի ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթղթի համարն ու ամսաթիվը, եթե այդպիսի փաստաթուղթ առկա է։

ՊԵԿ-ին տեղեկություն պետք է փոխանցվի նաև, եթե գնորդը վերադարձրել է ապրանքը կամ հրաժարվել արդեն վճարված ապրանքից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն