factor.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ Թուրքմենբաշիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ, արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը, այլ պաշտոնատար անձինք:
Հավելենք, որ Թուրքմենստանում տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մասնակցելու է նիստին։