arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում շփումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Փաշինյանն այսօր մեկնելու է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
«Ձևաչափն այնպիսին է, որ շփումներ կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել են, խոսել են, երբ արձանագրել են փոխադարձ կամ կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը։
Ռուսական կողմը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրված չէ։