arm.sputniknews.ru Հայաստանում նախատեսվում է ընդլայնել ինքնակամ կառույցների հաշվառման հնարավորությունը՝ ներառելով նաև օրենքով նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված շինությունները։ Կառավարությունը հաստատեց ՀՀ կադաստրի կոմիտի նախագիծը։
Նոր կարգավորումը վերաբերում է ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում գտնվող ամբողջությամբ ինքնակամ կառույցներին։
Նախագծի հիմնավորմամբ` փոփոխության հիմքը 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված օրենքն է, ըստ որի` այդպիսի շինությունները կարող են հաշվառվել Կադաստրի կոմիտեում՝ կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու նպատակով։
Այսինքն՝ նախկինում սահմանված ժամկետներից հետո կառուցված լինելու հանգամանքն այլևս ինքնին չի բացառում կառույցը հաշվառելու հնարավորությունը։
Նախագծով կհստակեցվեն հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնելու, դրանք ուսումնասիրելու, հաշվառումը հաստատելու կամ մերժելու և դիմողին որոշման մասին տեղեկացնելու ընթացակարգերը։
Հաշվառումը հաստատվելու դեպքում դիմողը կստանա համապատասխան չափագրման ծածկագիր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում