azatutyun.am Կրեմլը հայտարարում է՝ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս չեն համաձայնեցրել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի ժամկետը։
Դեռևս պարզ չէ, թե երբ այն կարող է տեղի ունենալ, TASS-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Ժամկետների մասին ԱՄՆ նախագահը ևս չէր հայտնել:
Սպասվող զրույցի մասին Թրամփը ասել էր լրագրողների այն հարցին ի պատասխան՝ թե արդյոք նա Պուտինի հետ քննարկե՞լ է Իրկուտսկում տեղի ունեցած իրադարձությունները:
Մինչ այդ էլ ԱՄՆ նախագահը նշել էր, որ պատրաստ է օգնել Ռուսաստանին՝ ժանտախտի դեմ պայքարում՝ նշելով, որ թոքային ժանտախտը «ծանր հիվանդություն» է։ «Չէի ցանկանա, որ նրանք այդ հիվանդությունն ունենային: Մենք միշտ պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին, ով նման խնդիր ունի»,- ասել էր նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում