Հայաստանում 46 դպրոցի շինարարությունն ավարտելու համար շուրջ 24 միլիարդ դրամ է հատկացվել | news.am

Հայաստանում 46 դպրոցի շինարարությունն ավարտելու համար շուրջ 24 միլիարդ դրամ է հատկացվել | news.am

news.am Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարձրացման ծրագրով» 46 դպրոցի շինարարությունն ավարտին հասցնելու համար 2026-2027 թվականներին կհատկացվի շուրջ 24 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում։

Գումարի հատկացումը պայմանավորված է նրանով, որ վարկային ծրագրերով նախատեսված մնացորդային միջոցները բավարար չեն շինաշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար։ Միևնույն ժամանակ, վարկային համաձայնագրով սահմանված է, որ հավելյալ ցանկացած ծախս պետք է փոխհատուցվի Հայաստանի պետական բյուջեի հաշվին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն