Անհետ կորածների, զոհվածների հարազատներն ընդդիմադիր խմբակցության հետ քննարկում են իրենց խնդիրները | azatutyun.am

Անհետ կորածների, զոհվածների հարազատներն ընդդիմադիր խմբակցության հետ քննարկում են իրենց խնդիրները | azatutyun.am

azatutyun.am Անհետ կորածների, զոհվածների հարազատներին ու ծնողները այս պահին խորհրդրանում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ քննարկում են իրենց տանջող հարցերը:

Արցախցիները առաջարկում են, որ պատգամավորներն իրենց աջակցեն, արտաշիրիմում անեն ու իրենց հարազատների մարմինները Արցախից Հայաստան տեղափոխեն, այստեղ հուղարակավորեն:

Նրանք պատմում են, որ Ադրբեջանի վերջին հարձակման ժամանակ շատերը չեն կարողացել իրենց հարազատներին հուղարկավորել քրիստոնյային վայել, ուղղակի հողի մեջ են պահել, ու հետո սկսվել է գաղթը, չեն հասցրել հուղարակվորել:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները և տեղափոխվել Հայաստան։ Հարձակմանը նախորդել էր Արցախի շուրջ տասնամսյա շրջափակումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն