«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր | factor.am

«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր | factor.am

factor.am Եվրախորհրդարանում հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան քննարկվեց «Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և Ադրբեջանում մյուս քաղբանտարկյալների գործերը» բանաձևի նախագիծը, որի քվեարկությունը նախատեսվում է այսօր։ Այն պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ հայ պահվող անձանց։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը կոչ արեց Եվրահանձնաժողովին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պահանջել բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Ադրբեջանում Ալի Քերիմլիի, Անար Մամադլիի և այլ քաղբանտարկյալների գործերի վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը պետք է լինի սկզբունքային և կշռադատված, իսկ եվրոպական արժեքները՝ տնտեսական շահերից վեր։

Լեքսմանը հիշեցրեց, որ բռնաճնշումները թիրախավորում են նաև օտարերկրյա քաղաքացիներին։

«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում և ենթարկվում շինծու դատավարությունների։ Ահա թե ինչու ԵՄ-ն պետք է Ադրբեջանի նկատմամբ որդեգրի սկզբունքային և կշռադատված մոտեցում ու պաշտպանի մեր արժեքները՝ դրանք վեր դասելով տնտեսական շահերից»,- ասաց նա։
Պատգամավորը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլիի և իրավապաշտպան Անար Մամադլիի հետապնդումները բնութագրեց որպես Ալիևի վարչակարգի «դաժան, ամբողջատիրական բնույթի» հերթական վկայություն։

«Ինչպիսի՜ ցինիզմ»․ Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարանի պատգամավոր, բանաձևի նախագծի համահեղինակ Մարինա Մեզյուրն իր ելույթում կոչ արեց Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունները պայմանավորել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խստիվ պահպանմամբ՝ հայտարարելով, որ իրավիճակը դատապարտող բանաձևերն այլևս բավարար չեն։

«Արդեն մի քանի ամիս է՝ մենք մեկը մյուսի հետևից բանաձևեր ենք ընդունում՝ իրավացիորեն դատապարտելով Ադրբեջանում քաղաքական իրավիճակը, սակայն մեր խոսքերին գործեր չեն հաջորդում։

Մինչդեռ տեղում իրավիճակն իսկապես հրատապ է։ Այն առաջին հերթին հարվածում է քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին, քաղաքական ընդդիմախոսներին, որոնց բոլորին ճնշում է Ալիևի ավտորիտար վարչակարգը։ Այն հարվածում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներին, որոնք շինծու դատավարություններից հետո շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում»,- հայտարարեց նա։

«Բայց կոնկրետ ի՞նչ է անում Եվրամիությունը»,- հռետորական հարց բարձրացրեց պատգամավորն ու պատասխանեց․ «Մի ձեռքով Բաքվի հետ գործընկերության նոր համաձայնագիր է ստորագրում, մյուսով՝ Եվրամիության մեր ներկայացուցիչներին ուղարկում է ուղեկցվող շրջայցի Լեռնային Ղարաբաղ, որը 2023 թվականի էթնիկ զտումներից հետո զրկվել է իր բնակչությունից։ Ինչպիսի՜ ցինիզմ»։

Մեզյուրը պահանջեց ադրբեջանցի բոլոր քաղբանտարկյալների, ինչպես նաև ապօրինի պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Պատգամավորի խոսքով՝ ժամանակն է Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները պայմանավորել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խստիվ պահպանմամբ։

«Եթե մենք դա չանենք, Եվրամիությունը կկորցնի իր վստահելիության այն մնացորդը, որը դեռ ունի», – ասաց Մարինա Մեզյուրը։

Եվրախորհրդարանի պատգամավորը դիմեց Ալիևին

«Ադրբեջանը կարող էր ուրախանալ տարածաշրջանում իր միջազգային դիրքերի ամրապնդմամբ և շրջվել դեպի եվրոպական արժեքները։ Փոխարենը՝ այն շարունակում է պատերազմ վարել սեփական քաղաքացիների դեմ», — Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարեց պատգամավոր, բանաձևի նախագծի համահեղինակ Լյուդաս Մաժիլիսը։

Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն