Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ. ԱՆ | news.am

Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ. ԱՆ | news.am

news.am Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակն այս պահին կայուն է գնահատվում, ընթացիկ բուժօգնություն է ստանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

«Կյանքին սպառնացող վտանգ չկա»,-հավելեցին նախարարությունից։

Նշենք, որ Անի Ավետիսյանի հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Անին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։

Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ: Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն