Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը | armenpress.am

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը | armenpress.am

 armenpress.am «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան՝ քննարկելու Հայաստանում չգործող երկաթուղիների վերականգման վերաբերյալ հարցերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկաթուղու հետ կապված մենք նախորդ նիստին ԵԱՏՄ-ի շրջանակում պայմանավորվածություն ունեցանք, այդ պայմանավորվածության արդյունքում՝ մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը կժամանի Հայաստան, մենք աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով։ Հանդիպումից հետո, թե ինչ կլինի՝ չեմ կարող կանխատեսել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե Երասխի ու Գյումրիից Կարս հատվածը վերականգնելու՝ Երևանին արված առաջարկն ուժի մեջ է։

«Ես գիտեմ, որ Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցով նաև ղազախական ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել։ Տարբեր հարցեր կան, կքննարկենք»,- նշեց վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն