Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին | factor.am

Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին | factor.am

factor.am  Սկսվում է խոշոր ավտոճանապարհային նախագծի իրականացումը, որը Չինաստանը կապում է Կասպից ծովի, այնուհետև՝ եվրոպական շուկաների հետ։ Համոզված եմ, որ Ղազախստանի տրանսպորտային ենթակառուցվածքների լայնածավալ արդիականացումը կնպաստի ամբողջ տարածաշրջանի տարանցիկ դերի բարձրացմանը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքմենբաշիում կայացած Կենտրոնական Ասիայի պետությունների և Ադրբեջանի ղեկավարների խորհրդատվական 8-րդ հանդիպման ժամանակ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ հատուկ նշանակություն է տրվում Կասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացմանը։ Դա այն երթուղին է, որը հաճախ անվանում են Միջին միջանցք։

«Թեև Ղազախստանի համար առանձնահատուկ արդիականություն ունի «Հյուսիս-Հարավ» երթուղին՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում, Համաշխարհային բանկի գնահատականների համաձայն՝ մինչև 2040 թվականը, ենթակառուցվածքային բոլոր նախատեսված խնդիրների իրականացման դեպքում, Կասպից ծովով բեռնափոխադրումների ծավալը կարող է քառապատկվել։ Կարծում եմ՝ կարելի էր դեռ փորձագիտական մակարդակով  քննարկել Միջին միջանցքը TRIPP տրանսպորտային նախաձեռնության հետ ինտեգրելու հնարավորությունը, ինչը կընդլայնի առկա ներուժը և համապատասխանում է մեր բոլոր պետությունների երկարաժամկետ շահերին»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն