Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է | factor.am

Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է | factor.am

factor.am Եմենի հութի ապստամբները հայտարարել են, որ հինգշաբթի հրթիռային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի գլխավոր միջազգային օդանավակայանին, գրում է DW-ն։

Հաղորդվում է, որ հարվածի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս մի քանիսը՝ վիրավորվել։ Սա այս շաբաթվա ընթացքում արդեն երրորդ դեպքն է, երբ զինված խմբավորումը հայտարարել է օդանավակայանը թիրախավորելու մասին։

«Մեր զինված ուժերը հաջողությամբ թիրախավորել են Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանը բալիստիկ հրթիռով, որը ճշգրիտ խոցել է թիրախը և խափանել օդանավակայանի աշխատանքը»,- X-ում նշել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիեն։

Եմենում հակամարտությունը հուլիսին վերսկսվելուց հետո ավելի ու ավելի է տարածվել երկրի սահմաններից դուրս։ Մեկ օր առաջ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող և միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարությունը հայտարարել է հութիների դեմ լայնածավալ հակահարձակման մասին։ Հութիները կառավարական ուժերի դեմ պայքարում են լրացուցիչ տարածքների վերահսկողության համար։ Միևնույն ժամանակ, ապստամբները նաև կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիայի օդային տարածքով թռիչքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն