Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան | factor.am

factor.am ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քննադատում են իշխանական պատգամավորների այն հայտարարությունները, թե Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցածը սովորական հանցագործություն է։

Նրա խոսքով՝ եթե ադրբեջանցի զինծառայողի կողմից Հայաստանի սահմանը հատելը, հայկական տուն հասնելն ու հայ ընտանիքի վրա կրակելը դիտարկվում է որպես սովորական երևույթ, ապա այդ գնահատականի վերաբերյալ այլ բան չունի ավելացնելու։

Իրինա Յոլյանի խոսքով էլ՝ խնդիրը հատկապես այն է, որ իշխանական պատգամավորները փորձում են ադրբեջանցի զինծառայողի գործողությունը համեմատել Հայաստանում տեղի ունեցող սովորական հանցագործությունների հետ։

«Ողբերգությունը նրանում է, որ փորձ է արվում ադրբեջանցու կողմից, ահաբեկչի կողմից կատարված հանցագործությունը նույնականացնել սովորական հանցագործության հետ, և առավել ողբերգական է, որ թշնամու գործողությունները փորձ է արվում նույնականացվել, օրինակ, Հայաստանում տեղի ունեցած որևէ միջադեպի հետ»,- ասաց Յոլյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն