Քաղաքացիների պնդմամբ՝ Գրիբոյեդով գյուղում ոստիկանները ծեծել են իրենց | hetq.am

Քաղաքացիների պնդմամբ՝ Գրիբոյեդով գյուղում ոստիկանները ծեծել են իրենց | hetq.am

hetq.am  Հոկտեմբերի 7-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով բնակավայրում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել։ Քաղաքացիների պնդմամբ՝ ոստիկանները ծեծել են իրենց, իսկ ՆԳՆ հաղորդմամբ՝ քաղաքացիները խոչընդոտել են ոստիկանների ծառայողական գործունեությանը և չեն կատարել նրանց օրինական պահանջները։

«Հետքի» հետ զրույցում Թ. Ե-ն պատմեց, որ այդ օրը հյուրեր են ունեցել՝ սրտի ստենտ տեղադրած հորը տեսակցելու էին եկել։ Հյուրերին ճանապարհելիս, երբ  դրսում արդեն մութ էր, փողոցով մի քանի տասնյակ մեքենա է մեծ արագությամբ անցել։ Մտահոգվելով դրսում գտնվող երեխաների համար՝ Թ․Ե․-ն փորձել է կանգնեցնել վերջին մեքենաներից մեկը։

Թ. Ե-ի խոսքով՝ մեքենան որևէ տարբերանշան չի ունեցել, և ինքը չէր կարող իմանալ, որ դրանում ոստիկաններ են։ Բացի այդ, ոստիկաններին խոչընդոտելու որևէ պատճառ չի ունեցել: Եթե իմանար, որ ոստիկաններ են վարողները և դեպքի վայր են գնում՝ մեքենան չէր էլ փորձի կանգնեցնել: Նրա պատմելով՝ մեքենայից իջած ոստիկաններն իրեն գցել են գետնին, սկսել են հարվածել, այդ թվում՝ ոտքերով։ Երբ վիրահատված հայրը շտապել է որդուն օգնության, նրան նույնպես հարվածել են։

Թ. Ե-ն ասում է, որ միջադեպի հետևանքով գլխի վնասվածք է ստացել, այժմ ցավեր ունի ողնաշարի շրջանում, իսկ հոր կրծքավանդակին կապտուկներ են առաջացել։

Նրա կինը «Հետքին» պատմեց, որ ամուսնու և սկեսրայրի համար երեկ և այսօր շտապօգնություն են կանչել։ Կնոջ խոսքով՝ սկեսրայրը «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնում նկատել է, որ միջադեպին մասնակցած ոստիկաններից մեկը բժշկական խալաթով շրջում է տարածքում։ Ընտանիքը կասկածել է, որ նա կարող էր այնտեղ լինել տեսագրություններ վերցնելու նպատակով։ Երբ իրենք փորձել են տեսագրությամբ պարզել, թե ով է բժշկական խալաթով տղամարդը, կնոջ խոսքով՝ հիվանդանոցի աշխատակիցներն իրենց դուրս են հրավիրել տարածքից և տեսագրությունը ցույց չեն տվել։

Ներքին գործերի նախարարության լրատվական բաժինը միջադեպը ներկայացնում է այլ կերպ։

Նախարարությունից «Հետքին» հայտնել են, որ հոկտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ահազանգով մեկնել են Գրիբոյեդով բնակավայրի գերեզմանատան ուղղությամբ։ Գերեզմանատուն տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ, պատճառաբանելով, թե ոստիկանության ծառայողները արագ են վարել, փակել են ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը և խոչընդոտել դրա տեղաշարժը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն