Երևանի առևտրային օբյեկտներում հսկողության արդյունքում հայտնաբերվել է 18 վարչական իրավախախտման դեպք

Երևանի առևտրային օբյեկտներում հսկողության արդյունքում հայտնաբերվել է 18 վարչական իրավախախտման դեպք

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող առևտրային օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 18 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝

  • առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար թվով 6,
  • առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար թվով 4,
  • լռության կանոնները չպահպանելու համար թվով 3,
  • առանց թույլտվության հեստապարային ակումբի գործունեության իրականացման համար թվով 2,
  • առանց համապատասխան թույլտվության ժամը 24:00-ից հետո գործունեության իրականացման համար թվով 3։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն