Ուկրաինան կրկին հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին | azatutyun.am

Ուկրաինան կրկին հարվածել է Օմսկի նավթավերամշակման գործարանին | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով կրկին հարվածել է Ռուսաստանի ամենամեծ՝ Օմսկի նավթավերամշակման գործարանին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ տելեգրամյան մոնիտորինգային ալիքներին հղումով:

Օմսկի նահանգապետ Վիտալի Խոցենկոն գրել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը «հետ են մղում թշնամու հարձակումը»: Այլ մանրամասներ նա չի հաղորդել:

Տեղի բնակիչները սոցցանցերում հայտնում են, որ նավթավերամշակման գործարանի մոտ պայթյուններ են լսվում և ծուխ է նկատվում: Օմսկում անօդաչու թռչող սարքի մասին տագնապ է հայտարարվել, իսկ պայթյուններ և տագնապի ազդանշաններ են լսվում նաև քաղաքի այլ մասերում:

«Օմսկի քաղաքացիական դիմադրություն» տելեգրամյան ալիքը հաղորդում է համալսարանների և քոլեջների ուսանողների բողոքների մասին, որ նրանց մերժում են տարհանել՝ չնայած օդային հարձակման ազդանշաններին։

«Դասախոսը շարունակում է դասախոսություններ կարդալ, մինչ ազդանշանները հնչում են, և ուսանողներին խնդրում են նստել և գրառումներ անել», – գրում է ալիքը։

Ուսանողները պնդում են, որ սա առաջին դեպքը չէ, որ նման բան է պատահում առնվազն տասնյակ ուսումնական հաստատություններում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն