Հանցավոր հակումներ ունեցող 77 անձի ներկայացրել են ոստիկանության բաժիններ. ՆԳՆ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru

Համայնքային ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ բաժիններ են ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

«Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ համայնքային ոստիկանները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, իրականացրել են ստուգողական գործողություններ։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական բնույթ են կրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն