Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Երկրների ղեկավարները շրջայց են կատարել ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում բացված տաղավարներով, ծանոթացել երկրների ուտեստներին և մշակույթին:
Փառատոնին առանձին տաղավարով մասնակցել է նաև Հայաստանը:
Հաջորդիվ, ի պատիվ ԱՊՀ պետությունների առաջնորդների, տրվել է պաշտոնական ընդունելություն»,- նշված է հաղորդագրությունում։