Իտալիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին | shantnews.am

Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Գ.Ս.-ն հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գ.Ս.-ն մեղադրվում է խմբի կազմում շահադիտական դրդումներով անձի առևանգման և խմբի կազմում նախնական համաձայնությամբ նրա նկատմամբ ավազակություն կատարելու համար:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Գ.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն