Հրդեհի գործով ՀԷՑ–ի աշխատակիցներ են հարցաքննվել․ Ռոմանոս Պետրոսյան | arm.sputniknews.ru

Հրդեհի գործով ՀԷՑ աշխատակիցներ են հարցաքննվել․ Ռոմանոս Պետրոսյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում բռնկված հրդեհի գործով ՀԷՑ–ի աշխատակիցներ են հարցաքննվել։ Aysor.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է ընկերության ժամանակավոր կառավարիչը Ռոմանոս Պետրոսյանը։

Նա հիշեցրել է, որ նախաձեռնված քրեական վարույթից բացի՝ ՀԷՑ-ը նաև համալիր անկախ փորձաքննություն է պատվիրել, ինչպես նաև 2 ծառայողական քննություն է իրականացվում՝ անվտանգության և վերահսկողության, ինչպես նաև տեխնիկական տնօրինություններում։

«Այս պահին դեռ ամփոփված արդյունքներ չունենք․․․Ինձ հայտնի է, որ նմուշառումներ են եղել, քննչական խմբի կողմից նաև մի շարք հարցաքննություններ են տեղի ունեցել, այդ թվում՝ ՀԷՑ-ի աշխատակազմի ներսում, և ՀԷՑ-ի բարձր ղեկավարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատու անձանց և քննչական խմբի պատասխանատուների միջև բազմաթիվ աշխատանքային, այդ թվում՝ փորձագիտական քննարկում-հանդիպումներ են տեղի ունեցել»,- նշել է Պետրոսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն