panorama.am Ամուլսարի հանքի բացումը COP17 համաժողովին ընդառաջ պատահական չի եղել։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Էկոլուր» ՀԿ ղեկավար, բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ հիշեցնելով, որ մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 19-ին Հայաստանը հյուրընկալելու է COP17 գլոբալ համաժողովի հյուրերին։
Հիշեցնենք, որ այսօր տրվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկը, ինչի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանն ունի կոնվենցիաներով ստանձնած պարտավորություններ, նաև՝ քաղաքական։ Բեռնի կոնվենցիայի մշտական կոմիտեն կոչ արեց Հայաստանի կառավարությանը՝ անցկացնել նոր ՇՄԱԳ՝ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ։ Այնտեղ էլի երկու-երեք տարբեր կոչեր կան՝ կապված Էմերալդ ցանցի վերանայման և հաստատման հետ, «Ջերմուկ» ազգային պարկի հաստատման և այլն։ կոչում նշված է եղել, որ քանի դեռ ոսկու հանքը չի շահագործվում, ապա դա հնարավոր է իրականացնել»:
Զարաֆյանը հայտնեց, որ հանքավայրի շահագործման գործընթացին դեմ քաղհասարակությունը պատրաստվում է տարբեր կերպ արտահայտել իր դիրքորոշումը՝ կլինեն և՛ հայտարարություններ, և՛ 4-5 միջոցառումներ, որտեղ կքննարկվի Ամուլսարի հարցը։
«Պահանջներ պետք է դրվեն։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ այդ հանքի բացումը արդեն եղել է մինչև COP17։ Քաղհասարակությունը ձեռքերը ծալած չի նստի, այդ թեման շատ արդիական է, որովհետև Ամուլսարը մեր երկրի հանքարդյունաբերական ոլորտի քաղաքականության այցեքարտն է։ Այս գործընթացում առկա բոլոր բացերը, բոլոր թերությունները խոսում են այն մասին, որ մեր քաղաքականությունն այստեղ շատ թույլ է և չի իրականացվում նույնիսկ COP-ի կոնվենցիաների պահանջները։Մինչդեռ կոնվենցիայի պահանջները պետք է ավելի բարձր լինեն, որովհետև միջազգային պարտավորություններ են»,- հավելեց բնապահպանը։
Զարաֆյանի դիտարկմամբ՝ COP17-ին ընդառաջ նման քայլի գնալը խանգարող հանգամանք է Բեռնի կոնվենցիայի և մեր կառավարության երկխոսության մեջ։
«Դա շատ մեծ խանգարող հանգամանք , որը եղել է COP17-ից մեկ շաբաթ առաջ։ Դա լավ չէ, ես կարծում եմ, որ դա չի լավացնում մեր երկրի իմիջը՝ որպես COP17 նախագահող երկրի»,- նշեց Զարաֆյանը։
ՀԿ ներկայացուցիչը խոսելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերից ու բացասական հնարավոր ազդեցությունից, ընդգծեց, որ կան երկու պաշտոնական փաստաթղթեր, որոնցում արտացոլված են Ամուլսարի շահագործման հետ կապված մտահոգությունները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում