ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով | armenpress.am

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները վարժանքներ են անցկացրել գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով, ռադիոլոկացիոն կայանով և նոր կվադրոցիկլներով:

Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը վարժանքների տեսանյութը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողների վարժանքները գերժամանակակից «Արամազդ» հրետանային միջոցով, ռադիոլոկացիոն կայանով և նոր կվադրոցիկլներով»,- տեսանյութին կից գրել է ՀՀ պաշտպանության նախարարը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն