ԱՄՆ ԱՆ-ը հետաքննություն է սկսել հինգ հեռուստաալիքի դեմ՝ Թրամփի միջոցառումների լուսաբանման բոյկոտի պատճառով | news.am

ԱՄՆ ԱՆ-ն հետաքննություն է սկսել հինգ հեռուստաալիքի դեմ՝ Թրամփի միջոցառումների լուսաբանման բոյկոտի պատճառով | news.am

news.am ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում է հինգ խոշոր հեռուստաալիքների կողմից հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտումը այն բանից հետո, երբ դրանք ժամանակավորապես հրաժարվել են ապահովել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը անցկացվող միջոցառումների համատեղ լուսաբանումը, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին։

Հետաքննությունը վերաբերում է NBC, ABC, CBS, CNN և Fox News հեռուստաալիքներին, որոնք մտնում են Սպիտակ տան հեռուստալրագրողների շրջանակի մեջ։ Արդարադատության նախարարության ներկայացուցչի վկայությամբ, ուրբաթ օրը գերատեսչությունը հեռուստաալիքներին է ուղարկել պաշտոնական պահանջներ՝ քաղաքացիական հետաքննության շրջանակում տեղեկատվություն տրամադրելու համար։

Արդարադատության նախարարության հակամենաշնորհային բաժնի ներկայացուցիչ Էմիլի Քովինգթոնը հայտարարել է, որ գերատեսչությունը ստուգում է, թե արդյոք հեռուստաալիքները չեն խախտել Շերմանի օրենքը, որն արգելում է, մասնավորապես, մրցակիցների միջև որոշակի տեսակի համաձայնությունները։ Ըստ նրա, առևտրային կազմակերպությունների համատեղ հրաժարումը համագործակցությունից կարող է ընկնել այդ օրենքի գործողության տակ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն