news.am Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հանդես է եկել նախագահ Վլադիմիր Զելենսկու աջակցությամբ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ուկրաինացի առաջնորդին փոխելու անհրաժեշտության մասին։ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը ընդգծել է, որ երկրի ղեկավարման հարցում որոշումը պատկանում է ուկրաինացի ժողովրդին։
«Նախագահ Զելենսկին ղեկավարում է մեր երկիրը պատերազմի ժամանակ՝ պատերազմի՝ հանուն անկախության, ազատության և արժանապատվության։ Նա վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց ժողովուրդն ունի որոշելու իրավունքը։ Արտերկրից հնչող հայտարարությունները միայն հաստատում են, որ նա լավ է կատարում իր աշխատանքը։ Նա արժանի է աջակցության», — գրել է Սիբիգան X սոցիալական ցանցում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում