shantnews.am Նեպալում հոկտեմբերի 11-ին կրկին խոշոր հեղեղումներ և սողանքներ են սկսվել։
Աղետի հիմնական օջախը երկրի կենտրոնական մասում գտնվող Գորկհա շրջանն է: Չումնուբրի գյուղի մոտ տեղի ունեցած չոր սողանքը փակել է Բուդհի Գանդակի գետի հունը, ինչի հետևանքով ջրի մակարդակի կտրուկ բարձրացում և հզոր սելավային հոսքեր են առաջացել։
Ջրհեղեղը քշել-տարել է ավելի քան 35 տուն և 3 կամուրջ: Վնասվել է նաև տեղի հիդրոէլեկտրակայանի կառուցման ճամբարը։ Զոհերի մասին պաշտոնական տվյալներ դեռևս չկան, սակայն հաղորդվում է 4 անհետ կորած հովիվների մասին: Փրկարարներին հաջողվել է անվտանգ վայր տեղափոխել տասնյակ մարդկանց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում