Հռոմի պապը պատմել է առաջիկա վիրահատության մասին և հավատացյալներին խնդրել աղոթել իր համար | news.am

Հռոմի պապը պատմել է առաջիկա վիրահատության մասին և հավատացյալներին խնդրել աղոթել իր համար | news.am

news.am Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտնել է, որ առաջիկա օրերին կենթարկվի թոքում վաղ փուլում հայտնաբերված հանգույցի հեռացման վիրահատության։ Այդ մասին 71-ամյա պոնտիֆիկոսը հայտարարել է կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կեսօրյա աղոթքի ժամանակ, հաղորդում է NBC News-ը։

«Վերջերս բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկներն իմ թոքում հայտնաբերել են տեղայնացված հանգույց։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում և հստակ սահմանափակված է եղել», — պատմել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը՝ ելույթ ունենալով Առաքելական պալատի պատուհանից։

Պոնտիֆիկոսը նշել է, որ բժիշկները վիրահատական միջամտությունը համարում են բուժման ամենանպատակահարմար տարբերակը։ Հետևելով նրանց խորհուրդներին՝ նա որոշել է հեռացնել գոյացությունը։ Վիրահատությունն արդեն նախատեսված է մոտակա օրերին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն