factor.am Լեհաստանի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կարոլինա Գալեցկան։
«Այն բանից հետո, երբ Լեհաստանի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին, ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին և հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը հանձնարարել են միջոցներ ձեռնարկել այս կապակցությամբ»,- գրել է Գալեցկան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում