Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում | news.am

Ջիբութիի ափերի մոտ զոհվել է առնվազն 109 միգրանտ․ ավելի քան 100 մարդ անհետ կորած է համարվում | news.am

news.am Առնվազն 109 միգրանտ զոհվել է, ևս 116 մարդ անհետ կորած է համարվում Ջիբութիի ափերի մոտ նավակի խորտակվելուց հետո, հաղորդում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ)։

Նավը ուղևորվում էր Ջիբութիից Եմեն։ Կազմակերպության տվյալներով, զոհվածների թվում եղել են 52 տղամարդ, 42 կին և 15 երեխա։

Նավակը հինգշաբթի երեկոյան շրջվել է Գուհերե բնակավայրի մոտ՝ Օբոկ քաղաքից հյուսիս։ Այդ մասին պատմել են աղետից փրկվածները։

Ավելի քան 80 մարդ կարողացել է փրկվել։ ՄՄԿ-ի տեղեկությամբ, բոլոր փրկվածները Եթովպիայի քաղաքացիներ են։

Ջիբութիում Միգրացիայի միջազգային կազմակերպության առաքելության ղեկավար Ալեքսանդր Կուասակը տեղի ունեցածը բնութագրել է մեծ թվով մարդկանց ողբերգական մահ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն