Զելենսկին պետք է քաղաքական կամք դրսևորի պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով | azatutyun.am

Զելենսկին պետք է քաղաքական կամք դրսևորի պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցուցաբերում անհրաժեշտ քաղաքական կամք Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հայտարարությունը, որ Ուկրաինային նոր նախագահ է անհրաժեշտ։

Պեսկովն ասել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է կայացնի «շատ պատասխանատու և շատ դժվար որոշումներ՝ այս պատերազմը դադարեցնելու համար»։

«Թրամփն ասաց, թե կարծում է, որ ժամանակն է նոր նախագահ ընտրելու։ Ինչո՞ւ։ Որովհետև Ուկրաինայի նախագահը պետք է շատ պատասխանատու և շատ դժվար որոշումներ կայացնի այս պատերազմը դադարեցնելու համար։ Կա՛մ Զելենսկին ստանձնում է այս պատասխանատվությունը և ցուցաբերում քաղաքական կամք, կա՛մ՝ ոչ։ Մինչև այժմ նա դա չի անում», – «ՌԻԱ Նովոստիին» ասել է Կրեմլի խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն