arm.sputniknews.ru Եվրոպական երկրները կարող են Կիևին դրդել սադրանքների, որպեսզի խանգարեն Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Եվրոպացիները Կիևին կարող են դրդել ուղիղ խախտումների կամ որևէ սադրիչ քայլերի, որոնք կխանգարեին այս գործարքին,», – «Իզվեստիա» թերթին ասել է Միրոշնիկը։
Ինչպես նշել է դիվանագետը, դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր ուղիղ շփման առաջին գործնական արդյունքն է։
Միրոշնիկն ընդգծել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ–ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։