ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը | armenpress.am

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը | armenpress.am

armenpress.am Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը:

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վավերացվեց 66 «կողմ» և 21 «ձեռնպահ» ձայնով:

«Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը 284,4 միլիոն դոլար է, որից 264,4 միլիոնը վարկային միջոցներ են: 240 մլն դոլարը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներն են, 24,4 մլն դոլարը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհը»,- նշեց Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը:

Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլերով: Ծրագրի շրջանակում պետական բյուջեից արդեն վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն