1023569_src

Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել | factor.am

factor.am

Բաքվի Յասամալի շրջանում գտնվող դպրոցներից մեկում նախօրեին հրկիզման փորձ է կատարվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել են նախկինում դատապարտված Մուհամմեդ Իսմայիլովը, որը կասկածվում է հանցագործությունը կատարելու մեջ, ինչպես նաև ևս հինգ անձ, այդ դպրոցի՝ 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ։

Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Քննությունը շարունակվում է։

Բացի այդ, հետաքննվել է Բաքվի Ղարադաղի շրջանում դպրոցի տնօրենին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնում է, որ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ձերբակալվել է նախկինում դատապարտված Ֆուադ Իբրահիմովը, որը հրկիզել է ավտոմեքենան։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն