ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կենսաբազմազանության գագաթնաժողովին մասնակցելու համար կայցելի Հայաստան | news.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կենսաբազմազանության գագաթնաժողովին մասնակցելու համար կայցելի Հայաստան | news.am

news.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հոկտեմբերի 15–16-ին կայցելի Երևան՝ մասնակցելու համար ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող բարձր մակարդակի միջոցառումներին։ Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրա մասին հայտնել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Կենսաբազմազանության հարցերով համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 16-ին։ Այն կհավաքի պետությունների և կառավարությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գիտնականների և այլ մասնակիցների՝ բնության պաշտպանության և այս ոլորտում գլոբալ պարտավորությունների կատարման արագացման միջոցները քննարկելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն